Փաշինյան. «Սանիթեքի» աղբամանից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբամանից՝ ոչ

Փաշինյան. «Սանիթեքի» աղբամանից կարելի է դուրս գալ, իսկ պատմության աղբամանից՝ ոչ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն ակնարկին, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում խորհրդարանական որևէ ուժի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում այդ ուժերի ներկայացուցիչները կհայտնվեն «Սանիթեքի» աղբամաններում, ասել է, որ այդ աղբամաններից ելք կա, իսկ պատմության աղբամանից հնարավոր չէ դուրս գալ:

«Պատմության աղբամանն ավելի վտանգավոր է. եթե «Սանիթեքի» աղբամաններից հնարավոր է դուրս գալ, ապա պատմության աղբամանից ելք չկա», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀԿ-ն չի բացառել, որ իր՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում թեկնածու կարող է առաջադրել, վարչապետը հորդորել է կուսակցությանը դուրս գալ ժողովրդի, պետության առաջընթացին խանգարող ուժի դերից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպելու են, «կա ընդհանուր ըմբռնում»: Այս մասին հայտարարել է ինքը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ազգային ժողովի «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունը խորհրդարանական մյուս ուժերի միջև կոնսենսուսի դեպքում դեմ չի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին:

Հոկտեմբերի 2-ին «Ծառուկյան» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---