Փաշինյանը «մանրամասն կմտածի» հրաժարականի մասին, քանի որ հանրությունը դժգոհում է

Փաշինյանը «մանրամասն կմտածի» հրաժարականի մասին, քանի որ հանրությունը դժգոհում է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվարանում է ասել, թե կոնկրետ երբ հրաժարական կտա։ Նա լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ եթե իրենով լիներ, արդեն հրաժարական տված կլիներ, բայց քանի որ կա դժգոհություն հանրության շրջանում, դեռ պետք է մտածել:

«Քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

«Երբ մենք խոսում ենք հրաժարականի մասին, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ իրավական ընթացակարգերը իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում ու դե ֆակտո հրաժարական չի տրվում»,- ասել է վարչապետը ՝ ավելացնելով, որ տեսնում է՝ հանրային շատ մեծ դժգոհություն կա իր հրաժարականի կապակցությամբ։

«Հիմա մի այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ ես չեմ ուզում, որ մենք նմանվենք այն իշխանություններին, որից երկար տարիներ հանրությունը պահանջում է հրաժարական տալ ու նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, իշխանությունը համառորեն հրաժարական է տալիս», - ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետք է այնպես անել, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի։«Իհարկե, որևէ գործողություն չպետք է անեմ ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար, բայց մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք», - ասել է նա։

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի առաջին կեսին։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել է, որ ՀՀԿ-ն ոչ ինքնանպատակ թեկնածուկառաջադրի, ոչ էլ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---