ԵԼՔ-ը քաղաքական ուժերից վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հավաստիացումներ է ակնկալում

ԵԼՔ-ը քաղաքական ուժերից վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հավաստիացումներ է ակնկալում

PanARMENIAN.Net - Քաղաքականության մեջ երկխոսությունը երբեք չպետք է դադարի։ Այդ մասին հայտարարել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ իրենք միշտ պատրաստ են եղել բանակցել՝ և հեղափոխության ժամանակ և վարչապետի ընտրությունից հետո:

«Կարևոր եմ համարում, որ քաղաքական ուժերը շատ ավելի պարզ խոսեն՝ ասելու, արդյոք պատրաստվում են վարչապետի այլ թեկնածու առաջադրել, համաձա՞յն են, որ արտահերթ ընտրությունները կայանան դեկտեմբերին։ Սա շատ կարևոր է։ Պետք է շատ ուղիղ կերպով ասել։ Իհարկե, կարող են լինել պահեր, երբ անգամ հոկտեմբերի երկուսի չարամիտ նախաձեռնությունից հետո կարելի է նստել և ինչ-որ հարցեր քննարկել։ Իհարկե, հոկտեմբերի երկուսը մախինացիա էր կառավարության նպատակների դեմ»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Լենա Նազարյանը հիշեցրել է, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն պնդման, որ գնդակը գործող իշխանությունների դաշտում է, իրենք բացարձակ համաձայն չեն և հակառակն են կարծում՝ գնդակը Հանրապետականի դաշտում է։ Այն է՝ ՀՀԿ-ն պետք է հստակ հայտարարի, որ վարչապետի այլ թեկնածու չի առաջադրելու։

«Սպառնալիք չկա, կա կոչ՝ սթափ գնահատելու իրավիճակը։ Յուրաքանչյուրը կարող է շատ կարևոր մասնակցություն ունենալ։ Թեկնածու առաջադրելու դեպքում նրանք պետք է հասկանան, որ ճոճում են այն նավակը, որում իրենք են գտնվում։ Դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»,- ասել է պատգամավորը։

Լենա Նազարյանը պնդել է, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները լիովին բավարար են ԱԺ-ում քննարկելու նոր Ընտրական օրենսգիրքը, և իրենք մինչ այժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չեն լսել՝ ինչու ընտրությունները պետք է կայանան գալիք մայիսին։

«ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կուլիսներում պայմանավորվել են կողմ քվեարկել հոկտեմբերի երկուսի նախագծին, բայց մարդիկ արթուն են և ուշադիր։ Այլևս հնարավոր չէ թաքուն որևէ բան պայմանավորվել։ Հուսով եմ, որ նրանք լրջմիտ ու խոհեմ կլինեն, հանրության պահանջն է արագ արտահերթ ընտրություններ կազմակերպել»,- ասել է խմբակցության ղեկավարը և շեշտել՝ իրեն վարչապետի հրաժարականի հստակ ժամկետները հայտնի չեն։

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ևս շեշտել է՝ «քաղաքական ուժերի կողմից վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հավաստիացումները պետք է լինեն շատ հստակ»։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից խուսափելու համար Հանրապետականն առաջարկի վարչապետի իր թեկնածուին, ասել էր, որ ՀՀԿ-ն ոչ ինքնանպատակ թեկնածուկառաջադրի, ոչ էլ ինքնանպատակ կգնա արտահերթ ընտրությունների:

ԱԺ փոխնախագահը հիշեցրել է՝ ինքը բազմիցս նշել է, որ վարչապետի առաջարկը եթե ոչ վատագույն, ապա լավագույն տարբերակն էլ չէ.«Երբեմն դու ընտրում ես վատի ու վատթարագույնի միջև, հիմա գնդակը իր դաշտում է: Եթե ըստ Սահմանադրության հրաժարական ես տալիս, ապա քաղաքական ուժերը ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով՝ կքննարկեն առաջադրում են, թե չեն առաջադրում, առաջադրելուց հետո էլ կքննարկեն՝ ինչ ծրագրեր են բերում, ում են առաջադրում, ինչ պիտի անի», - հավելել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---