Փաշինյանն ու Մակրոնը մարել են Ազնավուրին նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ11 հոկտեմբերի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում ի պատիվ մեծն շանսոնիե Շառլ Ազնավուրի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ: Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Նամականիշի վրա պատկերված է լեգենդար ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան): Գեղաթերթիկի վրա ներկայացված է մի հատված Երևանի Հանրապետության հրապարակում 2006-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած Շառլ Ազնավուրի համերգի լուսանկարից: Նամականիշի չափսերն են` 40,0 x 40,0 մմ, գեղաթերթիկինը` 90,0 x 70,0 մմ: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակներն են Խուան Պաբլո Գեչիջյանը և Վահագն Մկրտչյանը, հայտնում է«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |