«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին կիսվել է իր փորձով

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին կիսվել է իր փորձով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող առաջին տնտեսական ֆորումը: Ավելի քան 50 երկրի մասնակիցներին համախմբող միջոցառումը մեկնարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքով:

Բացման արարողությանը հաջորդեցին թեմատիկ նիստերը՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ: «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» քննարկման բանախոսների թվում էր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, ով մասնակիցներին ներկայացրեց ընկերության ավելի քան 20-ամյա բիզնես գործունեության փորձը Հայաստանում, խոսեց երկրի դրական կողմերի և առկա մարտահրավերների մասին:

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանում, իհարկե կան դժվարություններ, սակայն սա հիանալի երկիր է ներդրումների համար: Մենք կցանկանայինք հայկական շուկայում միջազգային ավելի շատ ընկերություններ տեսնել և միշտ պատրաստ ենք նրանց հետ կիսվել մեր փորձով», - նշեց Քրիստոֆ Սփեքը:

Մարտահրավերների մասին խոսելիս «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տնօրենն առանձնացրեց փոքր շուկայի սահմանափակումները, աշխարհաքաղաքական իրավիճակը, գործազրկության զգալի մակարդակն ու երիտասարդ տաղանդների արտահոսքը: Դրական կողմերից հատկապես կարևորեց տնտեսեական ցուցանիշների դրական միտումները, ՀՆԱ-ի աճը, արժույթի կայունությունը, կրթության որակը:

«Հայաստանի առավելություններից մեկը, իհարկե, մարդիկ են և ջերմ մթնոլորտը: Բարձր է նաև կրթության մակարդակը: Ինչպես առավոտյան նշեց պարոն Նախագահը, Հայաստանն իր մեջ համատեղում է Արևելքն ու Արևմուտքը: Դրանց դրական կողմերի համատեղումը զարգացման մեծ հնարավորություններ է տալիս», - հավելեց Սփեքը:

Երևանի տնտեսական ֆորումը հովանավորելուց բացի, «Կոկա-Կոլան» աջակցել է նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպմանը՝ հանդես գալով «Միավորում ենք աշխարհն ավելի լավ ապագայի համար» կարգախոսով:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» գործունեություն է ծավալում աշխարհի 200 երկրում, այդ թվում՝ ֆրանկոֆոն պետություններում, բիզնեսից զատ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով համայնքների տնտեսական զարգացմանը: Այս առումով Քրիստոֆ Սփեքը նշեց, որ չնայած հունական արմատներին «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության կենտրոնը գտնվում է ֆրանկոֆոն Շվեյցարիայում, բացի այդ ընկերությունը մշտապես ձգտում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է 1996-ից: Բիզնես գործունեությունից զատ, ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարմանը, երիտասարդների և համայնքների զարգացմանը, ինչպես նաև երկրի տնտեսական կայունությանն ուղղված նախագծերը մշտապես ընկերության ուշադրության կենտրոնում են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---