Վանեցյան. Գաղտնալսման պատվիրատուները հայտնի են

Վանեցյան. Գաղտնալսման պատվիրատուները հայտնի են

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսողների ու պատվիրատուների շրջանակը բացահայտվել է:

«Պարզվել է՝ ովքեր են գաղտնալսել և ովքեր են պատվիրել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է», - ասել է նա` հավելելով, որ պատվիրատուն «լայն» ճանաչում ունի:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---