Ղրիմի պայթյունն էլ ահաբեկչություն չեն համարում17 հոկտեմբերի 2018 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաորակավորել է քրեական գործը, որը հարուցվել էր Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով: ՌԴ ՔՕ «Ահաբեկչություն» հոդվածը փոխարինվել է «2 կամ ավելի անձանց սպանություն հանրության համար վտանգավոր եղանակով» հոդվածով: «Ելնելով հանցագործության պատկերից՝ քննությունը նախնական ենթադրում է, որ երիտասարդը կրակոցներով սպանել է քոլեջում գտնվող մարդկանց, իսկ հետո ինքնասպան է եղել»,-ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Գերատեսչությունը հայտնել է նաև, որ ահաբեկչություն գործած անձի դին հայտնաբերվել է երկրորդ հարկում՝ գրադարանում: Դա նույն քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Ազգային հակաահաբեկչական կոմիտեում հայտարարել են, որ Ռոսլյակովը կարող էր հանցակիցներ ունենալ և հանցագործության հնարավոր կազմակերպիչների և հանցակիցների որոնումը շարունակվում է: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն քրգործ էր հարուցել ՌԴ ՔՕ 205 հոդվածով՝ ահաբեկչական գործողություն: Հոկտեմբերի 17-ի ցերեկը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում մի շարք պայթյուններ են եղել և կրակոցներ հնչել: Կոմիտեն հայտարարեց ռումբի պայթյունի մասին: Քաղաք են բերվել զինվորականներ և զրահատեխնիկա: Հանրապետության իշխանություններն արտակարգ իրավիճակի մասին են հայտարարել: Ըստ պաշտոնական տվյալների զոհվել է 18 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |