Փաշինյան. Ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ փակում![]() 20 հոկտեմբերի 2018 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, թե ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս ճանապարհ է փակում: «Հայաստանում բանը հասել է այնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս մեկը մի ճանապարհն է փակում, մեկը էն մի ճանապարհն է փակում։ Գիտե՞ք, դա այնքան էլ ընդունելի չէ»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հանրահավաքն անցկացվում էր ի պաշտպանություն քաղաքապետի թեկնածու առաջադրված Նարեկ Բաբայանի։ «Հիմա դուք կասեք, սա ասում է մի մարդ, ով Հայաստանի բոլոր ճանապարհները փակել է։ Այո, դա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճամփեքը փակել է, ում կոչով փակել են համենյան դեպս, բայց երբ ես 10 անգամ փողոց եմ փակել, 1000 անգամ ներողություն եմ խնդրել պատճառած անհնարմարությունների համար, և ի վերջո բացատրություններ եմ տվել, և ի վերջո ստացել եմ ժողովրդի թույլտվությունը դա անելու»,-ելույթում ասել է Փաշինյանը՝ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին չվարվել այդպես, չպետք է այդ ազատությունը պրոբլեմ դարձնել այլ քաղաքացիների համար, Հայաստանում պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ «Հայաստանում չլսվածներ չեն լինելու, պետք չէ գոռալ»,-հայտարարել է Փաշինյանն ու ինքն էլ սթափվել իր բարձր ձայնից. «Դա առաջին հերթին ինձ է վերաբերում, այդպես լինում է էլի, երբ խոսում ես, մեկ էլ տեսնում ես, չկպավ»։ Նա նշել է, որ կան մարդիկ, որ արդարացի պահանջով են ճանապարհ փակում։ «Բայց մի՞թե կառավարությունը չի լսում, բարձրաձայնեք, և ձեզ կլսենք, այսօր լրատվամիջոցներն ազատ են, քան երբևէ։ Պետք է չէ ճանապարհ փակելն արժեզրկել, դարձնել կենցաղային ամենօրյա օգտագործման իր»,-ասաց նա։ Ավելի վաղ Գորիսում սյունեցիները փակել էին ճանապարհը՝ դժգոհելով մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանին նշանակելու կառավարության որոշումից։ հանրահավաքին բեմահարթակին էր նաև նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |