Մարսելոն Ռոնալդուի օրինակով մտադիր է «Յուվենտուս» տեղափոխվել23 հոկտեմբերի 2018 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մտադիր է փոխել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Բրազիլացին արդեն իրազեկել է ակումբի ղեկավարությանն իր պլանների մասին: Ֆուտբոլիստը մտադիր է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվել, որտեղ հանդես է գալիս նրա նախկին թիմակից պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, գրում է Lenta.ru-ն Calciomercato-ի վրա հղումով: Օգոստոսի 29-ին հայտնի դարձավ, որ Ռոնալդուն ինքն է խնդրել «Յուվենտուսի» ղեկավարությանը գնել Մարսելոյին: Պորտուգալացին և նրա գործակալը կարծում են, որ «Ռեալը» կզիջի իր պաշտպանին մոտ 50 մլն եվրոյով: Ռոնալդուն միացել է «Յուվենտուսին» 2018-ի ամռանը: 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 100 մլն եվրո արժեցավ թուրինյան ակումբին: Մարսելոն հանդես է գալիս «Ռեալում» 2007-ից: Նա 326 հանդիպման է մասնակցել թագավորկան ակումբի կազմում և 24 անգամ խոցել է մրցակցի դարպասը: Մարսելոն Իսպանիայի քառակի չեմպիոն է, 4 անգամ հաղթող է դարձել Չեմպիոնների լիգայում, նա նաև Բրազիլիայի հավաքականի անդամ է: Նա 58 հանդիպում է անցկացրել ազգային թիմի կազմում և 6 գոլի հեղինակ դարձել: Նա նաև Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող է սարձել 2013-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |