Փաշինյան. Պուտինը Գյումրիում տեսնելով մարդկանց վատ հագուկապը, հրահանգել է տրամաբանական գնով գազ վաճառել24 հոկտեմբերի 2018 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադարձել է գազի սակագնի վերանայման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու՝ իր և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պայմանվորվածությանը: Նա նշել է, որ քննարկման ժամանակ Պուտինն իրեն ասել է, որ 2014 թվականին Գյումրի իր այցի ընթացքում, տեսնելով մարդկանց սոցիալական վատ վիճակը, անձամբ է հրահանգել է խելամիտ գնով բնական գազ վաճառել ՀՀ-ին: Ըստ Փաշինյանի, երբ հայտնել է Պուտինին, որ ՌԴ-ից մատակարարվող գազն այլ գնով է մտնում երկիր, բայց բոլորովին այլ սակագնով է հասնում սպառողին, վերջինս զարմացել է: «Նա այդ ժամանակ հիշեց Գյումրի իր այցը: Ինձ ասաց, որ այդ ժամանակ մարդկանց հագուկապից զգացել է, որ վատ սոցիալական պայմաններում են ապրում, այդ ժամանակ անձամբ հրահանգել է, որ գինը սպառողների համար տրամաբանական լինի», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են հասկանալ, թե ինչ է կատարվում և գալ եզրահանգումների: Ավելի վաղ ստեղծվել է ռուսական գազի գնի վերանայման շուրջ աշխատանքային խումբ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Հունահայոց կազմակերպությունները զորակցություն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Թափ առած շարժումը ուղղակի մերժումն է ժողովուրդին կողմից՝ իր հաշվին կայացվող որոշումների»,–ասվում է հայտարարության մեջ Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ |