Զեյնալյանն արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր է քննարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ

Զեյնալյանն արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր է քննարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության հետ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարի պաշտոնակատարԱրտակ Զեյնալյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր է քննարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության պատվիրակության հետ:

Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ համագործակցությունն ու այն որակել արդյունավետ:

Արտակ Զեյնալյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող գործընթացներին, ներկայացրել է օրենսդրական դաշտում իրականացված աշխատանքները, Քրեական ևՎարչական օրենսգրքերում կատարված համապատասխան փոփոխությունները,որոնց արդյունքում խստացվել է ընտրական օրենսդրության խախտման համար նախատեսված պատասխանատվությունը, հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին և այլ հարցերի: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության, ամբողջական տեղեկության տրամադրման ու պարզաբանումների համար և վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայն Նիկոլ Փաշինյանի ծրագրի, խորհրդարանը երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրի, որից հետո ԱԺ-ն օրենքի ուժով կարձակվի. դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---