Փաշինյանը՝ Բոլթոնին հանդիպելուց հետո. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող ենք նոր մակարդակի բարձրացնել

Փաշինյանը՝ Բոլթոնին հանդիպելուց հետո.  ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները կարող ենք  նոր մակարդակի բարձրացնել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը, գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»:

«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է վարչապետի պաշտոնակատարը:

Ավելի վաղ Բաքվում Բոլթոնը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական կարևորություն ունի: Նա նշել է նաև, որ մտադիր է ավելի մանրակրկիտ ծանոթանալ հարցին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---