Թուրքիան պատրաստվում է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ

PanARMENIAN.Net - Թուրքիան եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 50 տարի առաջ եւ այժմ մտադիր է կրկին դառնալ ԱԽ-ի մշտական անդամ: «Արեւմտյան Եվրոպայի եւ այլ երկրների» համար ՄԱԿ-ի ԱԽ-ում նախատեսված տեղին հավակնում են նաեւ Ավստրիան ու Իռլանդիան: Որպես առավելություն Անկարան ընդգծում է իր ռազմավարական դիրքը իսլամի եւ Արեւմուտքի միջեւ: Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի խոսքերով, Թուրքիան եզակի դեր է կատարում կրոնների եւ մշակույթների մերձեցման գործում, ինչը թույլ կտա խուսափել քաղաքակրթությունների գլոբալ բախումից:



Ինչպես գրում է Ջոն Ֆեֆերը Turkish Policy Quarteerly-ում, վերջին 5 տարիներին Թուրքիան լոբբինգով էր զբաղվում ավելի քան 100 երկրների շրջանում, որոնք պետք է քվեարկեն ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր անդամի օգտին: «2005 թ. Թուրքիան միացավ Իսպանիային ՄԱԿ-ի հովանու ներքո Քաղաքակրթությունների միություն ստեղծելու համար: Թուրքիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ անդամ դառնալ մի շարք պատճառներով: Դա անկասկած կբարձրացնի երկրի հեղինակությունը եւ կապահովի միջազգային քաղաքական համարժեք կարգավիճակ Թուրքիայի համար, որի տնտեսությունը 17-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կհզորացնի Թուրքիայի դերը մահմեդական աշխարհում: Դա կբարելավի Թուրքիայի դիրքերը ԵՄ-ին անդամակցելու հարցում: ՄԱԿ-ը կօգնի Անկարային հաղթահարել եվրոպական նույնացման հարցերը, քանի որ այժմյան Թուրքիան Արեւմուտքի մաս չէ: Մինչեւ վերջերս այն գաղափարը, որ Թուրքիան կարող է կամուրջ հանդիսանալ իսլամի եւ Արեւմուտքի միջեւ անհեթեթ էր, քանի որ այն ունակ չէր լուծելու հակասությունները Կիպրոսի, Հայաստանի հետ, երկրի ներսում: Սակայն վերջերս Թուրքիան բարելավել է կամուրջներ հաստատելու ունակությունը տանը եւ իր սահմաններից դուրս: Կապահովի՞ արդյոք անդամակցությունը Անվտանգության խորհրդին ավելի շատ ազատություն Թուրքիայի համար, որպեսզի այն խաղա կամրջի դերը, թե նրա միջնորդական հնարավորությունների եւ մտադրությունների նման բարձր մակարդակի հաստատումը վաղաժամ կլինի: Ընդունա՞կ է անդամակցությունը ԱԽ-ին փոխել Թուրքիային այնքան, որքան Թուրքիան հուսով է փոխել աշխարհը: Թուրքիան ձգտում է ստանձնել նոր գլոբալ դեր եւ ինչ էլ լինի, նրան հարկավոր է կրկին հրավիրել ՄԱԿ-ի ԱԽ»,-գտնում է Ֆեֆֆերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---