Բոլթոն. Ցանկացած երկրի համար սխալ կլինի Սիրիայում ռազմական ներգրավվածությունը

Բոլթոն. Ցանկացած երկրի համար սխալ կլինի Սիրիայում ռազմական ներգրավվածությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևանում հայտարարել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի կողմից Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցին։

Նա նշել է թե հանդիպման ընթացքում ՀՀ նախագահն ասել է, որ օգնությունը լինելու է մարդասիրական աջակցությունը։ «Նախագահը նշել է, որ այն ռազմական ուղղվածություն չի ունենալու։ Ցանկացած երկրի, ցանկացած կողմի համար սխալ կլինի, եթե ռազմական ներգրավվածություն ունենա։ Այս պահին արդեն իսկ 7-8 մարտնչող կողմ կա և այլ երկրի համար այնտեղ որպես կողմ ներգրավվելը, կարծում եմ, սխալ է», - նշել է Ջոն Բոլթոնը, հայտնում է Aysor.am-ը։

«ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական աջակցություն ցուցաբերում է: Այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի մասով, մյուս կողմից՝ ահաբեկիչների։ Լայնածավալ մարդասիրական աջակցություն է այստեղ իրականացվում», - ասել է Բոլթոնը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու:Առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին ասել է, որ իրիա մեկնող ՀՀ զինված ուժերի անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից։Խոսքը մոտ 100 մասնագետի մասին է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---