Word փաստաթղթերում նոր խոցելիություն է հայտնաբերվել29 հոկտեմբերի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Cymulate կազմակերպության կիբերանվտանգության ոլորտի մասնագետները Word փաստաթղթերում նոր խոցելիություն են հայտնաբերել՝ օգտատերերի համակարգիչները կարող են վարակվել Microsoft Word ֆայլերում ներկառուցված տեսանյութերի միջոցով: Այդ մասին մասնագետները հայտնել են իրենց բլոգում: Օգտվելու համար խոցելիությունից՝ կիբերհանցագործները ցանկացած ինտերնետ ռեսուրսից վերցրած տեսանյութ են ներկառուցում փաստաթղթի մեջ, ինչպես նաև խմբագրում են document.xml ֆայլն ու փոխում տեսանյութի հղումը: Դրա միջոցով Internet Explorer բրաուզերում ներբեռնվում է վնասատու կոդը: Cymulate-ի մասնագետներին հաջողվել է ինքնուրույն այդպիսի վարակված ֆայլ ստեղծել: Ըստ նրանց, բարդ չէր XML ֆայլի ներսում embeddedHtml պարամետրը փոխել (հենց այդպես կարելի է փոխել գոյություն ունեցող ծածկագիրը ցանկացած այլ կոդով), գրում է Լենտա.ռու-ն: Microsoft Word-ի այդպիսի փաստաթղթեր բացելիս անվտանգության համակարգը չի արտացոլում հնարավոր սպառնալիքի մասին զգուշացումը: Դեռևս այդ խնդիրն ամբողջովին շտկել չի հաջողվում: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին արգելափակել տեքստային փաստաթղթերը, որոնք ներկառուված տեսանյութ են պարունակում: Ապրիլին հաքերները լայնածավալ կիբերարշավ էին ձեռնարկել ֆինանսական և ՏՏ կազմակերպությունների դեմ: Ոճրագործների հիմնական գործիքը եղել են ֆիշինգային նամակները Microsoft Word ֆայլերով, որոնք վարակված տարրեր են պարունակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |