ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի խմբի հանդիպմանը

ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի խմբի հանդիպմանը

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուս՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը:

Մինսկում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Արմեն Սարգսյանը կհանդիպի նաև Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է: Համաժողովի հիմնական խմբի հանդիպումները սովորաբար կազմակերպվում են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ հնարավորություն ընձեռելով բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը: Ավանդաբար հիմնական խմբի ուշադրության կենտրոնում լինում է հյուրընկալող տարածաշրջանի անվտանգությանքաղաքականությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---