Սվիտալսկի. Սպասում ենք ՀՀ կառավարության կողմից ԵՄ հետ համաձայնագրի ճանապարհային քարտեզին

Սվիտալսկի. Սպասում ենք ՀՀ կառավարության կողմից ԵՄ հետ համաձայնագրի ճանապարհային քարտեզին

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր կառավարության ու Եվրամիության միջև համագործակցությունը շարունակվում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշել է՝ այս պահին սպասում են, որ ՀՀ կառավարությունը հանձնի ճանապարհային քարտեզը, որը վերաբերում է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։ Նրա խոսքով՝ նոր թիմը որոշակի փոփոխություններ է ներկայացրել, հայտնում է Aysor.am-ը:

«Նոր կառավարությունը ցուցաբերեց ճկունություն և պրագմատիզմ, ու կարող եմ ասել, որ բավարարված եմ մեր համագործակցությամբ։ Մենք երկխոսություններ ունենք կառավարության հետ 2019-ի գործողությունների պլանի վերաբերյալ։ Նոր կառավարությունն առաջնահերթությունների համար ընդարձակ մանևրների սահմաններ է գծել։ Առաջին հայացքից լավ տպավորություն ենք ստացել այդ առաջարկներից», - ասել է Պյոտր Սվիտալսկին։

«Ես հավատում եմ, որ ներկայիս կառավարությունը իրազեկ և քաջատեղյակ է ու գնահատում է ԵՄ հետ համագործակցությունը։ ԵՄ-ն ևս շատ հետաքրքրված է, որ մեր համագործակցությունն ավելի օգտակար լինի։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքները և ես վստահ եմ, որ շատ շուտով դուք կտեսնեք այդ կոնտակտների արդյունքները՝ նոր ֆինանսական պայմանագրեր, նոր համաձայնագրեր», - ասաց Պյոտր Սվիտալսկին։

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտնել էր, որ ԵՄ-ն, ինչպես նաև Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունն առանձին հայտարարել են ՀՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: «Դա շատ կարևոր հայտարարություն է: Դրսից Հայաստան եկող աջակցության ամբողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն ԵՄ-ն և երեք անդամ պետությունը։ Չեն լինելու ոչ ամերիկյան փողեր, ոչ ճապոնական փողեր: Մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---