ԵԱՀԿ ղեկավարը կոչ է արել Երեւանին ու Բաքվին համաձայնեցնել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ` Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզայի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, միջնորդները ծանոթացրել են Ա.Ստուբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին` մասնավորապես, Սանքտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման լույսի ներքո: ԵԱՀԿ ղեկավարը իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ին: «Հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ շրջանակներում առաջնային հարց է ԵԱՀԿ ֆինն ներկայացուցչի համար: Ես կոչ եմ անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունից եւ համաձայնեցնել կարգավորման հիմնարար սկզբունքները: Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա»,-հայտարարել է Ա.Ստուբը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---