Վենետիկի պատմական կենտրոնը հեղեղվել է

Վենետիկի պատմական կենտրոնը հեղեղվել է

PanARMENIAN.Net - Վենետիկում տեղի է ունեցել վերջին տարիների ամենահզոր ջրհեղեղը: Ջուրը քաղաքում բարձրացել է 1,5 մետրով: Հեղեղվել է Վենետիկի պատմական կենտրոնը: Ջրածածկ է քաղաքի փողոցների ու հրապարակների 75 տոկոսը:

Ըստ կանխատեսումների, առաջիկա օրերին եղանակային պայմանների բարելավում չի սպասվում, հայտնում է BBC-ին:

Հորդառատ անձրևներն ու ուժգին քամին ջրհեղեղ են առաջացրել Իտալիայի մի քանի շրջաններում: Առնվազն 8 մարդ զոհ է գնացել տարերքին: Որոշ շրջաններում փակվել են մանկապարտեզներն ու դպրոցները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---