Մինչեւ ԼՂՀ-ն չմասնակցի բանակցություններին, որեւէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող

PanARMENIAN.Net - Բանակցային գործընթացը երկու բաղկացուցիչ ունի. խաղաղության պահպանում եւ կարգավորման հարցեր: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: «Մինչեւ ԼՂՀ-ն չմասնակցի բանակցություններին, որեւէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող: Անգամ եթե անկախությունը դիտարկենք միջազգային իրավունքի շրջանակներում, ինչպես դա առաջարկում է Ադրբեջանը, ապա հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հռչակվել է 1991 թվականին գործող ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում: Յոթ շրջանները, որոնց մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը, հանդիսանում եմ Լեռնային Ղարաբաղի տարածքը եւ անվտանգության գոտին»,- ընդգծել է Քոչարյանը, հավելելով, որ բոլոր վիճելի հարցերը պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` որպես հակամարտության գլխավոր կողմին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---