Twitter-ն ավելի քան 10,000 աքաունթ է հեռացրել ԱՄՆ-ի ընտրությունները բոյկոտելու կոչերի համար 3 նոյեմբերի 2018 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Twitter-ն ավելի քան 10,000 ֆեյքային կամ կեղծ աքաունթ է հեռացրել, որոնք կոչ էին անում բոյկոտել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, որ կայանալու են նոյեմբերի 6-ին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ Twitter-ի ներկայացուցիչ Յան Պլանկետի վրա հղումով: Ըստ նրա, խոսքը հաշվառման գրառումների մասին է, որոնք այնպիսի տեսք ունեին, կարծես դրանց հեղինակները սատարում էին Դեմոկրատական կուսակցությանը: Այդ աքաունթները հեռացվել են սեպտեմբերի վերջում և հոկտեմբերի սկզբին: Իր կայքում Twitter-ը պնդում է, որ առաջիկա միջանկյալ ընտրություններն արդեն ամենահիշատակվողներն են սոցցանցում նախորդների համեմատ: Հոկտեմբերի 1-ից հրապարակվել է ավելի քան 10 մլն թվիթ այդ թեմայով, իսկ 15,000 ԱՄՆ օգտատեր ավելացրել է vote (քվեարկել) բառն իր նիքնեյմում, գրում է Deutsche Welle-ն: Twitter-ը հայտնում է, որ վերջին ամիսներին զգալի միջոցներ է ձեռնարկել պահպանելու համար շփման էտիկետն ԱՄՆ ընտրությունների հարցում և կրճատելու համար ապատեղեկատվության հոսքը: Նոյեմբերի 6-ին կայանալու են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունները, ինչպես նաև Սենատի 100 անդամից 35-ի և նահանգապետերի ու օրենսդիր ժողովների անդամների ընտրություններ մի շարք նահանգերում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |