Արիանա Գրանդեն՝ տարվա կին

Արիանա Գրանդեն՝ տարվա կին

PanARMENIAN.Net - Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն տարվա կին է ճանաչվել ըստ Billboard երաժշտական ամսագրի:

Դերասանուհին այդ կոչմանն է արժանացել երաժշտության ասպարեզում ունեցած նվաճումների համար: Ըստ քննադատների, Գրանդեն «աստղ է դարձել իր պայմանները թելադրելով՝ երբեք չհարելով որոշակի թրենդի կամ երաժշտական ուղղության», գրում է Lenta.ru-ն:

Քննադատները նշել են նաև երգչուհու ակտիվ պայքարը սոցցանցերում սեռական փոքրամասնությունների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության և զենքի վաճառքը կանոնակարգող օրենքներ ընդունելու համար:

Արիանա Գրանդեն կինոյի և թատրոնի 25-ամյա դերասանուհի է, փոփ երգչուհի և ֆոտոմոդել: Նա 4 ալբոմ ունի ձայնագրած, վերջին Sweetener ձայնասկավառակը թողարկվել է 2018-ի օգոստոսին:

2017-ի մայիսին բրիտանական Մանչեսթերում Գրանդեի համերգի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, ահաբեկչությանը զոհ գնաց 22 մարդ, այդ թվում երեխաներ: Պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---