Հայաստանն ու Ղազախստանը պետք է խորացնեն երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հունիսի 12-14-ը «Ասիական հասարակություն» միջազգային գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը հունիսի 12-ին հանդիպել է Ղազախստանի ԱԳ փոխնախարար Նուռլան Դանենովի հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը, համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Փոխնախարարները կարեւորեցին երկու երկրների կառավարությունների եւ ԱԳՆ-երի միջեւ առավել ինտենսիվ շփումներ հաստատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը:



Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային խնդիրներին:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---