Էնդի Սերկիսի «Մաուգլիի» թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո) 8 նոյեմբերի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Netflix-ը թողարկել է Ռիդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գրքի» հիման վրա նկարահանված «Մաուգլի» (Mowgli: Legend of the Jungle) արկածային ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը նկարահանել է հայազգի դերասան և ռեժիսոր Էնդի Սերկիսը (Սարգսյան), որն առավել հայտնի է Գոլումի դերակատարմամբ «Մատանիների տիրակալում», գրում է Meduza-ն: Սերկիսի վարկածն ավելի մռայլ ու դրամատիկ կլինի, քան Ֆավրոյի դեպքում, և ռեժիսորը կարծում է, որ իր ֆիլմն ավելի հասուն հանդիսատեսի համար է, քան նախորդ էկրանավորումները: Ըստ նրա, գլխավոր հերոսը և կենդանիները էմոցիոնալ տեսակետից ճշմարտացի կլինեն, իսկ հանդիսատեսը ակնարկներ չի տեսնի, թե այդ ամենը հեքիաթ է: Մաուգլիի դերը կատարում է Ռոեն Չանդը: Կենդանիներին հնչյունավորել են Բենեդիկտ Քամբերբետչը (վագր Շերհան), Քրիստիան Բեյլը (հովազ Բագիրա) և Քեյթ Բլանշետը (Քաա պիթոն): Ակնկալվում էր, որ պրեմիերան կլինի 2019-ին, սակայն այն ավելի վաղ էկրան կբարձրանա: Նոյեմբերի 29-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի և Լոնդոնի որոշ կինոթատրոններում, իսկ դեկտեմբերի 7-ից արդեն հասանելի կլինի ամբողջ աշխարհին Netflix-ով: Հուլիսին Netflix-ը գնեց Warner Bros.-ից հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսի (Սարգսյան) «Մաուգլի» արկածային կինոժապավենի վարձույթի իրավունքները:Ռեդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գրքի» մեծ բյուջեով էկրանավորումն ամենաթանկարժեք նախագիծն է, որը գնել է ընկերությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |