Կարլսենն ու Կարուանան Լոնդունում կպայքարեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 9 նոյեմբերի 2018 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան նոյեմբերի 9-ին Լոնդոնում սկում են պայքարը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Կարլսենը երրորդ անգամ է պայքարելու իր կոչումը պաշտպանելու համար, իսկ Կարուանան կարող է դառնալ առաջին ամերիկացի չեմպիոնը 1975-ից ի վեր, երբ Բոբբի Ֆիշերը զիջեց շախմատային թագը: Կարլսենն առաջին անգամ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել 22 տարեկանում և մինչ օրս բազմիցս է ապացուցել իր բարձր վարկանիշը տարբեր մրցաշարերում և հենց նա է համարվում Լոնդոնում մեկնարկած գերմրցաշարի ֆավորիտը: Լոնդոնում կայանալիք մրցաշարը բաղկացած կլինի 12 պարտիայից՝ ժամանակի դասական կարգով՝ 100 րոպե 40 քայլ համար, հետո 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 30 վայրկյանով, առաջինից սկսած, գրում է ՏԱՍՍ-ը: Մրցաշարը կանցնի Լոնդոնի Հոլբորն թաղամասում՝ Քոլեջի ցուցադրական դահլիճում, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար: Յուրաքանչյուր 2 պարտիայից հետո հանգստյան օր է նախատեսված, 6-րդ պարտիայից հետո մրցակիցները կփոխեն գույները: Եթե ոչ ոքի գրանցվի 12 պարտիայից հետո կնշանակվի թայ բրեյք, որտեղ մասնակիցները կրճատված պարտիաներ կխաղարկեն: Հետո, անհրաժեշտության դեպքում, կլինի բլից և այսպես կոչված արմագեդոն՝ մինի մենամարտ, որտեղ սպիտակներն ունեն 5 րոպե մրցակցի 4 րոպեի փոխարեն, բայց պարտավոր են հաղթել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |