ՀՀ կին խաղաղապահները կգործուղվեն Կոսովո

ՀՀ կին խաղաղապահները կգործուղվեն Կոսովո

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահ զորքերի կին զինծառայողներն առաքելություն կիրականացնեն Կոսովոյում։

Այդ մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, հայտնում է «Երկիր Մեդիան»:

2017-ին ՄԱԿ-ն առաջարկել էր խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թիվը հասցնել 15%-ի: Հայաստանը մասնակցում է «Լիբանանում «Յունիֆիլ», Մալիում «Մինուսմա», ինչպես նաև Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---