Վարչապետի խորհրդականը՝ Գեղարքունիքում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածու

Վարչապետի խորհրդականը՝ Գեղարքունիքում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածու

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանը Գեղարքունիքի մարզում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկանածու է առաջադրվելու։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով առաջադրում եմ իմ թեկնածությունը «Իմ քայլը» դաշինքի կողմից Գեղարքունիքի մարզում որպես ռեյտինգային թեկնածու։ Ովքեր ցանկանում են օգնել ու աջակցել ինձ, խնդրում եմ առանձին նամակ գրել։ Շնորհակալ եմ բոլորիդ՝ աջակցության համար»,- գրել է Կարապետյանը։

Վարազդատ Կարապետյանը 2011 – 2012-ին եղել է ՀՀ վարչապետի խորհրդականը, 2012- 2014-ին՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն, 2017-2018-ին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար: 2018 հունիսի 11- ից նշանակվել է ՀՀ վարչապետի խոհրդական՝ հասարակական հիմունքներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---