Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 59-ի

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 59-ի

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայում անտառային հրդեհներին զոհ է գնացել առնվազն 59 մարդ:

Նահանգի հյուսիսում, որտեղ շարունակում է մոլեգնել Camp անվանումը ստացած հրդեհը, 56 մարդ է մահացել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Բյութ շրջանի շերիֆ Քորի Հոնին: Նահանգի հարավում, Մալիբու քաղաքի մերձակայքում առնվազն 3 մարդ է մահացել:

Մոտ 130 մարդու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ շերիֆի, ևս 287 մարդ է միացել որոնողական աշխատանքներին՝ նրանք օգնում են հայտնաբերել դիերը: Ընդհանուր առմամբ որոնողական գործողությանը մասնակցում է 461 մարդ և 22 հատուկ վարժեցրած շուն: Գործում է նաև ԴՆԹ-ով նույնականացման շարժական լաբորատորիա:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 450 քկմ: Միաժամանակ անտառներն այրվում են մի քանի վայրում: Որպես պատճառ նշվում է չոր եղանակն ու ուժեղ քամին, որի հետևանքով որոշ վայրերում կրակը տարածվում է ժամում 80 կմ արագությամբ:Մալիբուի շրջանում ավելի քան 370 տուն է այրվել: Նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրվել է Փարադայս քաղաքը: Տարհանվել է մոտ 150,000 բնակիչ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Կալիֆորնիան հայտարարել է տարերային աղետի գոտի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---