ՀՀԿ-ին նախորդ ընտրություններում ամենաշատը ձայն բերած 10 պատգամավորից 9-ն արատհերթին չի մասնակցում16 նոյեմբերի 2018 - 11:22 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում նախկին իշխող՝ «Հայաստանի հանրապետական կուսակցությանն» ամենաշատ ձայն բերած պատգամավորի 10 թեկնածուից 9-ը չի մասնակցի առաջիկա արտահերթին: Նրանք են՝ Արայիկ Գրիգորյանը (45,339 ձայն), Կարեն Կարապետյանը (44,255 ձայն), Սամվել Ալեքսանյանը (42,472 ձայն), Ռոբերտ Սարգսյանը (27,107 ձայն), Հակոբ Բեգլարյանը (26,001 ձայն), Սեդրակ Սարոյանը (21,933 ձայն), Վահե Հակոբյանը (21,823 ձայն), Նահապետ Գևորգյանը (21,778 ձայն), Միհրան Պողոսյանը (19874 ձայն): Այս 9 հոգին միասին նախորդ ընտրություններում ՀՀԿ-ին բերել են 270,522 ձայն կամ կուսակցության հավաքած ձայների 35.1%-ը. Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն 770,441 ձայն էր հավաքել: Ամենաշատ ձայն բերած թեկնածուներից արտահերթին կմասնակցի «կոճակ սեղմող» պատգամավորներից Հարություն Կարապողոսյանը. նա իր պատգամավորական գործունեության ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում երբևէ ելույթ չի ունեցել, երբևէ հարց չի տվել, փոխարենն ամենաշատը կողմ քվեարկած (502 անգամ) պատգամավորների եռյակում է: Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պաշտոնապես քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26–ին և կտևի 12 օր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |