ԱԱԾ. Կոռուպցիոն խոշոր գործարքի հետ կապված պատգամավորի անունը շուտով հայտնի կդառնա

ԱԱԾ. Կոռուպցիոն խոշոր գործարքի հետ կապված պատգամավորի անունը շուտով հայտնի կդառնա

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ շուտով հայտնի կդառնա ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարած՝ ամենախոշոր կոռուպցիոն սկանդալներից մեկի մեջ ներքաշված ԱԺ պատգամավորի անունը:

«Առաջիկա օրերին կիմանանք այդ պատգամավորի անունը», - ասել է Վանեցյանը:

Հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ առաջիկայում պատգամավոր է կալանավորվելու՝ խոշոր կոռուպցիոն գործարքի համար։ Նա անուն չէր տվել, բայց նշել էր, որ արդեն մի քանի ամիս է, ինչ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունից սպասում են կոնկրետ փաստաթղթի, որը հնարավորություն կտա իրականացնել կալանավորումը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---