ԱԱԾ նոր բացահայտումները. 7 մլն դրամի պահեստամասերը ՀԱԷԿ-ին վաճառվել են 33 մլն դրամով

ԱԱԾ նոր բացահայտումները. 7 մլն դրամի պահեստամասերը ՀԱԷԿ-ին վաճառվել են 33 մլն դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸհամապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ ձևակերպելով և ապրանքների իրական գներն այդկերպ ուռճացնելով, ատոմակայանի առաջին դասի անվտանգության սարքավորում համարվող ընդամենը մոտ 7 մլն դրամ արժեքով պահեստամասերը ՀԱԷԿ-ին 2017-2018-ին վաճառել են 33 մլն դրամով, այդպիսով վատնելով մոտ 25 մլն դրամ:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, ստուգվում է ՀԱԷԿ-ին կատարված մյուս մատակարարումների օրինականությունը:

Մեկ այլ քրեական գործով պարզվել է, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիԳյումրու մասնաճյուղի տնօրենը, ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2012-2017-ի ընթացքում մոտ 121 մլն դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է: Բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամի կողմից իր ղեկավարած նույն ՀԿ-ին 2015-ին հատկացված գումարներից յուրացրել է ևս 3,000,000 ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձևակերպելով, թե այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար:

ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաև ՀՀ մի շարք մարզերի տարբեր համայնքապետարանների և կից հիմնարկների աշխատակիցների կողմից, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, առանձնապես խոշոր չափերով՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող գումարների յուրացման դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ անձինք համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել իրականում տևական ժամանակ աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի դիմաց, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով, բացի այդ իրենց մտերիմներին, սահմանված կարգի խախտմամբ, տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքային պատկանելության շենք-շինություններ և հողատարածքներ:

Նշված դեպքերի առթիվ հարուցված 10 քրգործն ուղարկվել է քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---