Փաշինյան. Նախիջևանում 11,000 հա «ազատգրելու» մասին Ադրբեջանի լուրը կեղծ է

Փաշինյան. Նախիջևանում 11,000 հա «ազատգրելու» մասին Ադրբեջանի լուրը կեղծ է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշիքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ Նախիջևանում 11,000 հա «ազատգրելու» մասին Ադրբեջանի լուրը կեղծ է:

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո շատ արագ Ադրբեջանը հայտարարեց Նախիջևանում 11,000 հեկտար «ազատգրելու» մասին, և ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար, կամ անգիտակցաբար, տուրք տվեցին այդ ապատեղակտվությանը: Ես հույս ունեմ, որ դուք՝ Արարատի բնակիչներդ, հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեություն է, և որ ՀՀ ԶՈւ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահորեն պաշտապնում է մեր սահմաններն ու անվտանգությունը», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ հայկական կողմն ամբողջությամբ տիրապետում է ռազմավարական նախաձեռնությանը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «տարածքներ է ազատագրել Նախիջևանի հատվածում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---