ՔՈ անդամ. Հուսով ենք՝ կձերբազատվենք Փաշինյանի ու ՀՀԿ-ի սև ու սպիտակ խաղից

ՔՈ անդամ. Հուսով ենք՝ կձերբազատվենք Փաշինյանի ու ՀՀԿ-ի սև ու սպիտակ խաղից

PanARMENIAN.Net - «Քաղաքացու որոշում» կուսակցության պատգամավորության թեկնածու Արտակ Կիրակոսյանը հայտարարել է, որ իրենք այլընտրանք են ընտրություններին մասնակից բոլոր ուժերին՝ հավելելով, որ քարոզարշավն այնքան էլ այնպես չի անցնում, ինչպես կցանկանային:

«Հույս ունեմ՝ գոնե վերջին հինգ օրում կձերբազատվենք սևի ու սպիտակի խաղից, որ խաղում են ՀՀԿ-ն ու Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ իշխանության եկող ուժի՝ «Իմ քայլի» կողմից հստակ տեսլական չի տեսնում։

Ասուլիսին ներկա «Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածու Անի Խաչատրյանն իր հերթին չի բացառել, որ քարոզարշավի հաջորդ օրերին ևս կլինեն նոր ձերբակալություններ, որոնք կխանգարեն քարոզարշավին։

«ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք կարելի էր առաջադրել ընտրություններից հետո կամ առաջ։ Օգտագործվում է վարչական ռեսուրսը։ Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ուժը վերցնելու է 60 և ավելի տոկոսը»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց քարոզարշավը բավականին լավ է ընթանում, ինքն ընթացքից գոհ է։

Անի Խաչատրյանը նշել է, որ իրենք բոլոր մյուս ուժերից տարբերվում են արևմտամետ դիրքորոշմամբ, իրենց դաշինքի երկու կուսակցություններն էլ երկար տարիներ քաղաքականության մեջ են, և ԱԺ-ում իրենց լիդերների անհրաժեշտությունը շատ կա։

«Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Հայկ Փատյանը ևս շեշտել է վարչական ռեսուրսի կիրառման հանգամանքը՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ինքը բազմիցս պետական պետհամարանիշներով ավտոմեքենաներ է տեսել։ Սա այն դեպքում, երբ վարչապետի պաշտոնակատարն արձակուրդում է և չի կարելի, որ այդ ընթացքում վերջինիս պետական նշանակության փոխադրամիջոցներ ուղեկցեն։

«Մենք ստեղծում ենք համակարգ, որը կախված է միայն մեկ մարդուց, այնինչ պետք է ստեղծենք մեկը մյուսին բալանսավորող համակարգեր»,- ասել է նա։

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---