ՊՆ-ն հերքում է. Բարձրաշեն գյուղի տարածքում Սու-25-ը չեն հայտնաբերել

ՊՆ-ն հերքում է. Բարձրաշեն գյուղի տարածքում Սու-25-ը չեն հայտնաբերել

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը Բարձրաշեն գյուղի տարածքում չի հայտնաբերվել, PanARMENIAN.Net ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ լուրեր էին տարածում, թե ինքնաթիռը հայտնաբերել են Անի համայնքի Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում:

Դեկտեմբերի 4-ին ՝ ժամը 10:20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից: Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Օդանավի անձնակազմը բաղկացած է 2 հոգուց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---