Շարմազանովը պնդում է՝ իր շտաբի մոտ ընտրակաշառք տալու գործողություն են բեմադրել

Շարմազանովը պնդում է՝ իր շտաբի մոտ ընտրակաշառք տալու   գործողություն են բեմադրել

PanARMENIAN.Net - «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման մեջ պնդել է, որ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ «երկու հոգի ընտրակաշառք բաժանելու գործողություն են բեմադրել»:

«Մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են», - ասել է նա՝ հավելելով, որ ենթադրում է՝ «ում կողմից է հրահրվում այս թատրոնը»:

Նա նաև հրավիրել է իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ հետևողական լինելու «նման սադրանքները» բացահայտելու հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---