Շահնազարյան. Սրանք ՀՀ պատմության ամենախայտառակ ընտրություններն են

Շահնազարյան. Սրանք ՀՀ պատմության ամենախայտառակ ընտրություններն են

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեկտեմբերի 9-ին անցկացվող ԱԺ արտահերթ ընտրությունները «ՀՀ պատմության մեջ եղած ամենախայտառակ ընտրություններն են»:

«Քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով ու իշխող ուժի կողմից հայհոյանքներով», - ասել է նա՝ հավելելով, որ «որևէ կասկած չունի, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն»:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ընթանում են ԱԺ արտահերթ ընտրություններ: Ժամը 8:00-ին բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը: Մասնակցում է 11 քաղաքական ուժ: Ընտրությունները կտևեն մինչև 20:00-ն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---