Բոլիվիայում Պաբլո Էսկոբարի հանցակիցը փախել է կալանքից10 դեկտեմբերի 2018 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Բոլիվիայում դատապարտված նարկոբարոն Խորխե Սուարեսը փախել է հիվանդանոցից, ուր մի քանի օր առաջ տեղափոխվել էր բանտից: 67-ամյա Սուարեսը, Ծղոտե գլխարկ մականունով, հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի թիմակիցներից է: Նա առանցքային դերակատարում է ունեցել 1980-ականներին Հարավային Ամերիկայից թմրանյութերի մաքսանենգության կազմակերպման գործում: Սուարեսն ԱՄՆ-ում դատապարտվել է 36 տարվա ազատազրկման, սակայն ապրիլին նրան վաղաժամ ազատ էին արձակել՝ ամերիկյան բանտում 28-ամյա կալանքից հետո, գրում է Meduza-ն Reuters-ի վրա հղումով: Բոլիվիա վերադառնալուց հետո նրան դատապարտել են նոր կալանքի՝ 15 տարվա ազատազրկման, նա պատիժը կրում էր երկրի մայրաքաղաքի բանտերից մեկում: Դեկտեմբերի սկզբին Սուարեսին թույլատրեցին բուժում անցնել Լա Պասի մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղից էլ նա փախել է դեկտեմբերի լույս 8-ի գիշերը: Ոստիկանությունը հաստատել է նարկոբարոնի փախուստի փաստը՝ նշելով, որ արվում է հնարավոր ամեն ինչ նրան կալանավորելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |