Forbes. Ջոան Ռոուլինգը, Սթիվեն Քինգը և Դեն Բրաունը՝ ամենաբարձր վարձատրվող գրողների թվում12 դեկտեմբերի 2018 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ջեյմս Փաթերսոնը, Ջոան Ռոուլինգը և Սթիվեն Քինգն ընդգրկվել են 2018-ի ամենաբարձր վարձատրվող գրողների ցանկում ըստ Forbes ամսագրի: Ըստ Forbes-ի, 11 հեղինակների ցուցակի առաջին հորիզոնականում է Փաթերսոնը: 12 ամսում նա 86 մլն դոլար է վաստակել, հաշվետու շրջանում ԱՄՆ-ում վաճառվել է այդ հեղինակի գրքերի մոտ 4,8 մլն նմուշ: Վերջին 20 տարում Փաթերսոնն այս ցուցակը գլխավորում է արդեն 10-րդ անգամ: Ռոուլինգը վաստակել է 54 մլն դոլար: 2017-ին նա գլխավորում էր վարկանիշը 95 մլն դոլարով: Վերջին հաշվետու շրջանում ԱՄՆ-ում վաճառվել է 2,9 մլն գիրք, բացի այդ, գրողը եկամուտ է ստացել զվարճանքների զբոսայգիներից, որտեղ վերարտադրված է նրա գրքերի կախարդական աշխարհը: Առաջին եռյակը եզրափակում է Սթիվեն Քինգը 27 մլն դոլար արդյունքով: ԱՄՆ-ում վաճառվել է նրա 2,7 մլն գիրք, բացի այդ ֆինանսական մեծ հաջողություն ունեցավ «Նա» ֆիլմը ըստ նրա վեպի: Չորրորդ տեղում է ամերիկացի Ջոն Գրիշեմը 21 մլն դոլարով, 5-րդ տեղը կիսում են Դեն Բրաունը և Ջեֆ Քիննին՝ երկուսն էլ $18,5 մլն դոլարով: 7-րդ տեղում է, որն անմիջապես հաջորդում է 5-րդ հորիզոնականին, սկանդալային «Կրակ և ցասում» Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հեղինակ, ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆը 13 մլն դոլարով: 8-րդ տեղում են Նորա Ռոբերտսը և Դանիելա Սթիլը՝ երկուսն էլ 12 մլն դոլարով: 10-րդ տեղում է ամերիկացի Ռիկ Ռիորդանը և բրիտանացի էրիկա Լեոնարդ Ջեյմսը՝ երկուսն էլ 10,5 մլն դոլարով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |