10,000 դրամի գողության համար դատապարտված կնոջ որդու ծառայակիցները դիմել են Փաշինյանին՝ ներում շնորհելու խնդրանքով

10,000 դրամի գողության համար դատապարտված կնոջ որդու ծառայակիցները դիմել են Փաշինյանին՝ ներում շնորհելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Մի խումբ զինծառայողներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով նրան մարդասիրություն դրսևորել և թույլ չտալ ազատազրկել իրենց ծառայակցի մորը՝ Հասմիկ Սարգսյանին:

Վերջինս առավել հայտնի է դարձել հանրությանը, երբ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մի քանի պայմանականորեն չկիրառված դատավճիռ ունենալու պարագայում 10,000 դրամի գողություն անելու համար։

«Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։ Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք,- ասված է զինծառայողների բաց նամակում։

2015 և 2016 թվականներին Հասմիկ Սարգսյանը ազատազրկման է դատապարտվել գողությունների համար, որոնք կատարվել են բնակարան ապօրինի մուտք գործելով: Առաջին արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի երեք ամիս ժամկետով, սակայն դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Երկրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել էր գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Այս արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը կրկին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով: Բնակարան ապօրինի մուտք գործելով երրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել է նորից գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ:

Հասմիկ Սարգսյանը նշել էր, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ երեխաներին նույնիսկ կերակրելու գումար չուներ։

Ավելի վաղ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, պատասխանել էր նախարարության մոտ Սարգսյանին ազատազրկման չդատապարտելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող մի շարք ակտիվիստների:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---