ԶԼՄ. Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ զոհվածների թիվն ավելացել է ևս մեկով13 դեկտեմբերի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 13-ի գիշերը Ֆրանսիայի հարավ-արևելքում, Ավինյոն քաղաքում մահացել է «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տուժած ցուցարարներից մեկը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը LCI հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ հեռուստաալիքի, միջադեպը տեղի է ունեցել Ավինյոնի արվարձանում կեսգիշերին մոտ վրաերթի հետևանքով: 26-ամյա վարորդը ձերբակալվել է: Զոհվածը 23 տարեկան էր: Այդպիսով «դեղին բաճկոնների» ցույցերի ընթացքում զոհերի քանակը հասել է 6-ի, նշում է հեռուստաալիքը: Ֆրանսիայում նոյեմբերի կեսից զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել ավտոմեքենաների վառելիքի գների բարձրացման դեմ: Ավելի վաղ հայտնի դարձավ,որՓարիզում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները կրում են դեղին բաճկոններ, որի պատճառով ցույցերը կոչվեցին «դեղին բաճկոնների» ցույցեր: Սկզբից բողոքի ակցիաները կապված էին ավտովառելիքի ակցիզների նախատեսվող բարձրացման հետ, սակայն ավելի ուշ «դեղին բաճկոնավորների» շարժումը, ըստ իշխանությունների, ծայրահեղացավ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |