The Economist-ը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել![]() 19 դեկտեմբերի 2018 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Economist հեղինակավոր ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»: Տիտղոսին արժանանում են ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ ազգային խոհանոցն ունեցող երկրները, այլ տարվա ընթացքում մեծ հաջողություն և առաջընթաց գրանցած երկրները: Ամսագիրը գրել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է շրջանցել իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով կառավարության ղեկավար: «Փողոցները «լցվեցին» բողոքի գործողություններով: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և մորուքավոր պատգամավորը և նախկին լրագրողը, ստանձնեց վարչապետի պաշտոնն օրինական ճանապարհով՝ կոռուպցիայի և ոչ կոմպետենտության հանդեպ զզվանքի ալիքի ուղեկցությամբ: Նրա նոր կուսակցական դաշինքը ընտրություններին ստացավ ձայների 70%-ը: Պուտինանման տիրակալը հեռացվեց, և ոչ ոք չսպանվեց», - գրել է ամսագիրը: Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական հակամարտությանը: «Մի նախազգուշացում. Հայաստանի տհաճ տարածքային վեճն Ադրբեջանի հետ չի լուծվել և կարող է նորից բռնկվել: Սակայն անհանգիստ տարածաշրջանում գտնվող հինավուրց և հիմնականում վատ ղեկավարություն ունեցած ազգն ունի ժողովրդավարության և վերականգնման հնարավորություն: Այդ իսկ պատճառով՝ Հայաստանը մեր տարվա երկիրն է: Shnorhavorum yem!»,- գրել է պարբերականը՝ հայերենով շնորհավորելով հայ ժողովրդին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |