«Իմ քայլի»՝ ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները հայտնի են20 դեկտեմբերի 2018 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում է առաջարկել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա, դաշինքը փոխնախագահների պաշտոնում առաջադրել է իրեն և ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի թեկնածությունը: Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, քարտուղարինը՝ «Իմ քայլը» դաշինքից Հակոբ Սիմիդյանը: Ընթերցեք նաև՝ «Մանե Թանդիլյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու»: Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահին և նրա երեք տեղակալին: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |