Նախագիծ․ Ինչպես են կոչվելու նոր նախարարությունները24 դեկտեմբերի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 6-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այսպիսով, ըստ Հովհաննիսյանի հրապարակած նախագծի, նոր կառավարությունը կունենա 2 փոխվարչապետ ու 12 նախարարություն՝ ներկայիս 17-ի փոխարեն։ Պահպանվում են առողջապահության, արտաքին գործերի, բնապահպանության, պաշտպանության, ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Միավորվող ու լուծարվող կառույցների փոխարեն ստեղծվելու են բարձր տեխնոլոգիաների ու ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ընթերցեք նաև՝ «Ինչքան է ծախսվում սփյուռքի ու մշակույթի նախարարությունների վրա և քանի աշխատող ունեն կառույցները»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |