«Screamers» ֆիլմը մասնակցել է ՄԱԿ-ի գործակալության կազմակերպած Տոկիոյի փառատոնին

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի փախստականների հարցերի գործակալության կազմակերպած կինոփառատոնում, ցուցադրվել է Կարլա Կարապետյանի «Screamers» («Ճչացողները» ) վավերագրական ֆիլմը, որն, ըստ կինոփառատոնի մասնակիցների եւ կազմակերպիչների, առանձնակի ուշադրության է արժանացել: «Մենք այս տարի ընդգրկել ենք «Ճչացողները» կինոնկարը փառատոնի ծրագրում, քանի որ այն ներկայացնում է ցեղասպանության պատմությունը, ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում Դարֆուրում` անդրադառնալով պատմությանը», - ասել է կինոփառատոնի տնօրեն Կիրիլ Կոնինը:



Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին բարձր է գնահատել փառատոնին ներկայացված ֆիլմերը: «Կինոն փախստականների կյանքի տարբեր հանգամանքները ներկայացնելու արդյունավետ միջոց է: Այն նպաստում է հիմնախնդիրը ավելի լավ ճանաչելուն եւ հասկանալուն», - նշել է Ջոլին:



ԱՄՆ-ի Business Wire լրատվական ծառայության մեկնաբանները Կարլա Կարապետյանի ֆիլմը այսպես են մեկնաբանել. - «Կ.Կարապետյանի ֆիլմը բացահայտում է ցեղասպանությունների կրկնության պատճառները, շարժառիթները` ներկայացվում է մարդկային ողբերգության վավերագրությունը` Հայկական ցեղասպանություն, հրեական Հոլոքոսթ, Կամբոջայի, Բոսնիայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ եւ այսօր դեռեւս շարունակվող մարդկային աղետը Դարֆուրում», հաղորդում է www. redorbit.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---