Ծառուկյան. Երբեք առանց պատճառի չեմ բացակայել ԱԺ նիստերից

Ծառուկյան. Երբեք առանց պատճառի չեմ բացակայել ԱԺ նիստերից

PanARMENIAN.Net - 7-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյաննառանց պատճառի չի բացակայել նախորդ ԱԺ նիստերից։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի որ 6-րդ գումարման ԱԺ-ում շատ է բացակայել, արդյո՞ք 7-րդ գումարման ԱԺ-ում էլ է շարունակելու բացակայել, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Ուրեմն կտեսնեք՝ բոլորը փաստաթղթերով, կարգով, օրենքով, մի անհանգստացեք, կգնաք, համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն...Միևնույն է, բոլոր հարցերը Ծառուկյանի հետ քննարկում են այստեղ, գրասենյակում, որ այստեղ լինեմ, անպայման կգամ, կներկայանամ»,- ասել է նա։

Այն դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ նրա չներկայանալը վիրավորական է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրեն ձայն են տվել՝ Ծառուկյանն արձագանքել է․«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է: Գիտեք, որ հազար գործերով զբաղված եմ»։

Այն հարցին, թե միգուցե այդ դեպքում մանդատից հրաժարվի, Ծառուկյանը հակադարձել է․ «Դու խի՞ ես տենց մտադիր՝ Ծառուկյանը մանդատից հրաժարվի, դա քեզ ի՞նչ ա տալիս, ես ուզում եմ հասկանամ։ Եթե մանդատից հրաժարվեի, իմ ժողովորդը ձայն չէր տա իմ կուսակցությանը: Եթե հեղափոխությունից հետո բոլոր երկրներում բոլոր հին ուժերը վերանում են, ապա Ծառուկյանն այն ներդրումը, այն վստահությունն ունի իր ժողովրդի մոտ, որ նույնպես կարողացավ ձայն ստանալ և երկրորդ լիարժեք քաղաքական ուժը լինել։ Ես դա ասում եմ չհասկացողների համար»։

Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---