Թուրքիան կշարունակի պայքարը սիրիացի քրդերի դեմ՝ անտեսելով Թրամփի սպառնալիքը14 հունվարի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Անկարան մտադիր է շարունակել պայքարը Սիրիայում գործող քրդական կազմավորումների դեմ, անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Թուրքիային սննկացնելու սպառնալիքներից: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: «Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կհարգի մեր ռազմավարական գործընկերությունը, և չի ցանկանում, որ այն ստվերվի ահաբեկչական քարոզչությամբ: Ոչ մի տարբերություն չկա «Իսլամական պետության», ՔԱԿ-ի, «Ինքնապաշտպանության ուժերի» և «Ժողովրդավարական միություն» կուսակցության միջև: Մենք կշարունակենք պայքարը նրանց դեմ»,-գրել է Քալինը Twitter-ում: Էրդողանի ներկայացուցիչը նաև ասել է. «Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Մենք պաշտպանելու ենք քրդերին ու մյուս սիրիացիներին ահաբեկչական սպառնալիքներից: Պարոն Թրամփ, ահաբեկիչները չեն կարող լինել ձեր գործընկերներն ու դաշնակիցները»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում էր արել թվիթերյան իր միկրոբլոգում:Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել էր քրդերին չսադրել Թուրքիային: Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |