Ստամբուլում վերսկսվել է Հրանտ Դինքի գործով դատավարությունը 7 հուլիսի 2008 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Ստամբուլի 14-րդ շրջանի քրեական դատարանում վերսկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Safak թերթը, այս անգամ լսումները բաց են լինելու, քանի որ գլխավոր մեղադրյալը` 18-ամյա Օգյուն Սամաստը դատաբժշկական փորձաքննության կողմից չափահաս է ճանաչվել: Նախկինում համարում էին, որ Սամաստը 17 տարեկան է եւ թուրքական օրենքներով դատը պետք է անցնի փակ ռեժիմով, իսկ անվան փոխարեն գրվում էր` O.S: Հրանտ Դինքի սպանության գործով անցնում է 19 հոգի, որոնք հիմնականում ծայրահեղ ազգայնականներ են Տրաբզոնից: Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին իր գրասենյակի մոտ գլխին արված երկու կրակոցներից: Անցած շաբաթ Թուրքիայում 24 մարդ է ձերբակալվել, այդ թվում պաշտոնաթող գեներալներ պաշտոնյաներ, որոնց կասկածում են «Էրգենեկոն» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որն, ըստ թուրքական ԶԼՄ-ների, պետական հեղաշրջում էր նախապատրաստում: Ըստ Ստամբուլի դատախազության տվյալների, «Էրգենեկոնն» է կանգնած Հրանտ Դինքի սպանության ետեւում, ինչպես նաեւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ մի շարք այլ թուրք գրողների ու լրագրողների սպանությունները նախապատրաստելու ետեւում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |