Բաբաջանյան. Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայի հայ քրհեղինակություններին դիվանագիտական պետհամարանիշեր է վաճառել16 հունվարի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ անդրադարձել է ՀՀ նախկին իշխանությունների կողմից տարբեր երկրներում ՀՀ դեսպանների պաշտոններում «արատավոր նշանակումներին»: Նա մասնավորապես խոսել է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի մասին: «Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը եղել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանինը, ով, ըստ ուկրաինացի դիվանագետների, որոնց հետ առիթ ենք ունցել հանդիպել տարբեր տարիների, զբաղված է եղել ՀՀ-ի դեսպանատան համար դիվանագիտական պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեական հեղինակություններին վաճառելով կամ նվիրելով», - ասել է Բաբաջանյանը: Նա հավելել է, որ տեղեկություններ ունի, որ Մանուկյանն իր դիվանագիտական ծառայության ընթացքում սպասարկել է առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության, և ոչ ՀՀ-ի շահերը: «Նա տևական ժամանակ շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել այդ երկրում ՌԴ դեսպանի հետ, ում հետ զբաղված է եղել նկարների առքուվաճառքով, դա է պատճառը, որ Մայդանի հայտնի իրադարձություններից հետո հայ-ուկրաինական հարաբերությունները հասել են այսքան ցածր մակարդակի», - ասել է նա: Թավշյա հեղափոխությունից հետո Անդրանիկ Մանուկյանը հրաժարական էր տվել Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |