ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է աջակցել Հայաստանին կազմակերպության շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարցում

PanARMENIAN.Net - Օրերս Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին է հանձնել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնում իր նշանակման մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին` ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել այցելության համար` վստահեցնելով, որ ԵԱՀԿ քարտուղարությունն իր գլխավորությամբ պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԵԱՀԿ շրջանակներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Ա.Հովակիմյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի համար ԵԱՀԿ-ն անփոխարինելի դեր եւ նշանակություն ունի եվրոպական տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության զարգացման, ինչպես նաեւ կայունության ապահովման եւ ամրապնդման տեսանկյունից, եւ այս առումով Հայաստանը ողջունւոմ է գլխավոր քարտուղարի կողմից տարվող աշխատանքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---