Միրզոյան. Կառավարության կառուցվածքը քննարկվում է՝ վերջնական որոշում դեռ չկա18 հունվարի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարության կառուցվածքի շուրջ այս պահին ինտենսիվ քննարկումներ են ընթանում և՛ գործադիրում, և՛ օրենսդիր մարմնում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ վերջնական որոշում այս հարցի շուրջ դեռ չկա: Միրզոյանը չի բացառել, որ առաջին նստաշրջանում կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը ներկայացվի․ «Բայց և չեմ բացառում, որ չբերենք, որովհետև դեռ քննարկվում է այդ հարցը», հայտնում է Araratnews-ը։ Ինչ վերաբերում է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարությունների վերածելու մասին խոսակցություններին, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ սխալ է համարում նման փոփոխությունն ու դրանց քաղաքականացումը։ Ավելի վաղ ԱԺ նիստում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկված «Կառավարության կառուցվածքի և գործունեության օրենքի փոփոխության նախագիծն» առայժմ գոյություն չունի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |